Բաժիններ՝

Չտոնեցի գոլերս, քանի որ հարգում եմ Մանչեսթեր Յունայթեդին ու երկրպագուներին. Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի (2։1) մասին։

«Ես չէի տոնում«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը խփած գոլերը ակումբի և երկրպագուների հանդեպ տածած հարգանքիս պատճառով։ Սա իմ 2-րդ տունն է, որտեղ դեռ շարունակում են խաղալ և աշխատել ինձ համար շատ թանկ մարդիկ։ Սա այն վայրն է, որտեղ ես շատ երջանիկ եմ եղել։

Ես արեցի իմ աշխատանքը։ «Ռեալը» հաղթեց և շարժվում է առաջ, և ես շատ գոհ եմ, որ ամեն ինչ հենց այսպես դասավորվեց։ Ես հիանալի էմոցիաներ էի ապրում, սակայն չէի կարող արտահայտել դրանք։

Այժմ ցանկանում ենք քայլ առ քայլ շարժվել առաջ՝ դեպի Չեմպոնների լիգայի եզրափակիչ», – պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031