Իբրահիմովիչը մշտապես փչացնում է հանդերձարանում տիրող մթնոլորտը. Ձամպարինի
«Պալերմոյի» նախագահ Մաուրիցիո Ձամպարինին ՊՍԺ-ում Խավիեր Պաստորեյի անհաջողությունների համար մեղադրել է Զլատան Իբրահիմովիչին:
«Իբրահիմովիչը նախանձում է Պաստորեին: Նա ցանկանում է լինել թիմի դեմքը: Իբրայի խաղային որակները քննարկման ենթական չեն, բայց նա մշտապես փչացնում է հանդերձարանում տիրող մթնոլորտը: Այդպես էր «Յուվենտուսում» և «Ինտերում», իսկ հիմա ՊՍԺ-ում նրան խանգարում է Պաստորեն»,- So Foot ամսագրին տրված հարցազրույցում ասել է Ձամպարինին:
Հիշեցնենք, որ Պաստորեն իր եվրոպական մրցելույթները սկսել է հենց «Պալերմոյում», որտեղից փարիզյան ակումբ է տեղափոխվել 43 միլոն եվրոյի դիմաց:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը