Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մեկնաբանել է Սարգսյանին Գյուլի շնորհավորելը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում չեն դադարում դատապարտել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորելու համար:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովից և իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլըից հետո տվյալ հարցին անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովը, ով խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է.

«Կարծիք է հնչեցվում, թե շնորհավորական ուղերձն ուղարկվել է որպես քաղաքավարության նշան: Սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, որ որքան էլ քաղաքավարության նշաններ հասցեագրվեն Հայաստանին, նա դրանք ծառայեցնում է այլ նպատակներից: Պետք չէ սրել այդ հարցը: Անհրաժեշտ է հարցին նայել այլ ռակուրսից:

Միջազգային կառույցները պետք է ավելի ուշադիր և զգուշավոր գործեին, քանի որ Հայաստանում վերջնական արդյունքները դեռ չհրապարակած՝ նրանք այդ ընտրությունները գնահատեղին որպես արդար և ժողովրդավարական»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728