Բաժիններ՝

ԲՀԿ-ն լռում է. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես եկան տարբեր քաղաքական ուժեր։ Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Ծաոուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը «ջախջախիչ» հաղթանակ է տարել։

Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Աոինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը 864, 28/27-ում՝ Ր. Հովհաննիսյանը՝ 149, Ս. Սարգսյանը՝ 625, 28/28-ում` Հովհաննիսյանը` 46, Սարգսյանը՝ 969:

ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեր թղթակցին երեկ ասել է, թե ընտրությունների արդյունքները չեն մեկնաբանում։ Երբ թղթակիցը նշել է, որ Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ասուլիսին ներկա էին տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արդյո՞ք ԲՀԿ-ի բացակայությունը նշանակում է, որ իրենք չեն աջակցում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուին և չեն դատապարտում կեղծված ընտրությունները, Ուրիխանյանը պատասխանել է. «Դրա հետ կապված մենք որևէ մեկնաբանություն չենք անում»: Իսկ արդյոք ԲՀԿ-ն կշնորհավորի՞ Ս. Սարգսյանին։ Ուրիխանյանը հարցից խուսափել է, սակայն նաև չի բացառել շնորհավորելը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս