Արթուր Բաղդասարյա՞նն էր մեղավոր. մամուլ
«ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի կիսում այն կարծիքը, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քիչ ձայն էր հավաքել, քան այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում.
Նկատենք, որ ըստ պաշտոնական թվերի՝ 2008-ին Լևոն Տեո-Պետրոսյանը հավաքել էր 351 222 ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընտրություններում հավաքել է 536 769 ճայն։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը համարվում էր «հաղթող» թեկնածու, իսկ այժմ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի գնահատականներով, Րաֆֆի Հովհաննիսյանը համարվում էր «ոչ մրցակցային» թեկնածու։
«Նախ՝ դա այդպես չէ։ ես վստահ չեմ, որ Րաֆֆին հավաքել է այդքան ձայն, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այնքան էր հավաքել։ Բայց այն ժամանակ այլ խնդիր էր լուծվում, հիմա՝ այլ։ Այն ժամանակ բոլոր քաղաքական ուժերից թեկնածուներ կային, այդ թվում նաև ընդդիմադիր ներկայացող Արթուր Բաղդասարյանը։ Այսինքն՝ այն ժամանակ մրցակցություն կար, և ՍԵրժ Սարգսյանն իրական մրցակցին ոչնչացնելու խնդիր էր դրել։ Րաֆֆիի պարագայում Սերժ Աարգսյանը վտանգ չէր տեսնում։ Այս դեպքում նրան միայն պետք է ֆոն և ակտիվություն։ Ստացավ»,– ասաց Լյուդմիլա Սարգսյանը»։