
Nestle ընկերության կիսաֆաբրիկատներում հայտնաբերվել է ձիու միս

Միջազգային սննդարտադրող «Nestle» ընկերությունը Իտալիայի և Իսպանիայի խանութներից հետ է վերցնում իր արտադրանքի մի մասը: Սա տեղի է ունեցել այն բանից հտո, երբ տավարի մսից պատրաստված կիսաֆաբրիկատների մեջ հայտնաբերել են ավելի քան 1 տոկոս ձիու միս:
Ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը խանութներ և հայտարարել է, որ անցկացնելու է կրկնակի հետազոտություն տավարի մսի կիսաֆաբրիկատների արտադրանքում:
Արդեն պարզ է, որ տավարի սառեցրած մսի արտադրանքը, որի մեջ կարող է պարունակվել ձիու միս, սպառվում է Եվրոպայի տարբեր երկրներում: Այդ թվում Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իռլանդիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Լյուքսեմբուրգի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Շվեդիայի խանութներում:
Ինչպես հաղորդում են ընկերության մամլո քարտուղարությունից, այս կիսաֆաբրիկատներում օգտագործվող մսամթերքը ներմուծել են Գերմանիայից: