
Հովսեփ Խուրշուդյան. «Բռնության դեպքեր չկան»

«Մեր վստահված անձանց նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ ահազանգներ ենք ստացել Երևանում, Փոքր Վեդիի տեղամասում, Արտաշատում: Հիմնականում խոսքը ձայներ գողանալու մասին է»,- Panorama.am-ի հետ զրույցում նշել է նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հարցին, թե ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, արդյոք բռնությունն են գործադրվել և հայտնի են անուններ, Հ. Խուրշուդյանը պատասխանել է. «Խոսքը հոգեբանական սպառնալիքների մասին է, ոչ թե բռնության: Բռնության դեպքերի մասին դեռևս չենք լսել: Երևանի 190 դպրոցի ահազանգի հետքերով ենք եկել: Այս պահին գտնվում եմ դպրոցի դռների դիմաց, ուզում ենք պարզել, թե ինչո՞ւմն է բանը: Դեռ անուններ հայտնի չեն, ուսումնասիրում ենք»: