
«Ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի, այլև պետական հավաստագրի միջոցով»

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. ընտանեկան նպաստի համակարգի ռիսկերի զսպման գործողությունների ժամանակացույցին։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխություններով ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող կենսաթոշակի, պետական նպաստի, դրամական օգնության և այլ վճարումների նշանակման և վճարման գործառույթները կվերապահվեն մեկ պետական մարմնի, կհստակեցվեն այդ ընթացակարգերը, կբացառվի նպաստառուի և մասնագետի անմիջական շփումը։ Ժամանակացույցով նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, մասնավորապես, ընտանեկան նպաստի նշանակման և վճարման գործընթացի վերահսկողություն։
Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով փոփոխություններ, կառավարությունը սահմանել է, որ լսողության խնդիր ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրումը կիրականացվի ոչ միայն քիթ-կոկորդ-ականջաբանի, այլև պետական հավաստագրի միջոցով։ Գործադիրը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` պարզեցնելով դեղերի գրանցման համակարգը և չխոչընդոտելով դեղերի ֆիզիկական մատչելիությունը։