Ինչ կապ ունեն միմյանց հետ Վարդան Սեդրակյանն ու Անդրանիկ Նիկողոսյանը. մամուլ
«Պարզվում է` ոչ միայն նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է բավականին օդիոզ ֆիգուր, այլև նրա հետ «փոխկապակցված» անձինք՝ «Միտք» կենտրոնի երբեմնի ներկայացուցիչ Էդգար Հելհելյանը, որն էլ իր հերթին «փոխկապակցված» է եղել ԱՊՀ երիտասարդական խորհրդի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանի հետ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Վերջինս ժամանակին մեզանում մեծ աղմուկ հանած պուտինյան ակումբների ճարտարապետն էր, թե ինչ եղան այդ ակումբները, ոչ մեկին հայտնի չէ, սակայն այն ժամանակ երիտասարդներին պուտինյան գաղափարներն ու թեզերն էին ուսուցանում: Նիկողոսյանը համարվում է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Վ. Կովալենկոյի «լյուբիմչիկը», դեսպանատանն ասում են՝ Նիկողոսյանը «օսոբո պրիբլիժյոննո կ իմպերատորու», ասել է թե` Կրեմլին մոտ կանգնած անձնավորություն է. նա է Կրեմլին տեղեկացնում, թե Հայաստանում ինչ հսկայական գաղափարական աշխատանք են իրականացնում ռուսական «գիծը» պահպանելու համար:
Ի դեպ, վերջինս ժամանակ առաջ հայաստանյան մոտ 12 կայքերի «կուրատորն» էր, վարում էր դիվանագիտական համարներով «Էս կլասի» «Մերսեդես», որի վրա տեղափոխել էր իր «Ջի կլասի» «Մերսեդեսի» 04T0-02 դիվանագիտական համարները, որոնք տրվում են դեսպանատան «տեխնիկական» աշխատողներին»: