
Նոր ֆոտոսկանդալ. հղի Քեյթ Միդլթոնը՝ բիկինիով (լուսանկարներ)

Իտալացի լրագրողների ձեռքում է հայտնվել Քեմբրիջի հղի դքսուհի Քեյթ Միդլթոնի բիկինիով լուսանկարները: Ինչպես գրում է viva.ua կայքը, լուսանկարներն արվել են Քեյթի ու նրա ամուսնու՝ Ուիլյամի՝ Մյուստիկ կղզում հանգստանալու ընթացքում: Լուսանկարներում երևում է հղի դքսուհու կլորիկ փորը:
Լուսանկարներն առաջին անգամ հրապարակել է իտալական «Chi» ամսագիրը, որից հետո էքսկլյուզիվ լուսանկարները հրապարակելու իրավունք է ձեռք բերել նաև ֆրանսիական «Closer» ամսագիրը:
«Մենք հիասթափված ենք, որ դքսի և դքսուհու՝ հանգստի ընթացքում արված լուսանկարները հրապարակվելու են ամսագրում: Սա զույգի՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքի կոպիտ խախտում է»,- այսպես է արձագանքել կատարվածին թագավորական ընտանիքը: