
«Grammy»-ի 5 ամենահարուստ մրցանակակիրները (լուսանկարներ)

Ինչպես հայտնի է, երկու օր առաջ տեղի ունեցավ «Grammy 2013» մրցանակաբաշխությունը: «Forbes» ամսագիրը երեկ հրապարակել է բազմաթիվ անգամներ «Grammy»-ի արժանացած ամենահարուստ աստղերի ցուցակը:
Luxlux.net կայքի հաղորդմամբ՝ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թեյլոր Սվիֆտը. 2012-ին երգչուհին 57 մլն դոլար է վաստակել:
Փոլ ՄըքՔարթնին ցուցակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում. 2012-ին բոլոր ժամանակների կոմպոզիտորն իր ունեցվածքը ավելացրել է 57 մլն դոլարով: Այս տարի Փոլ ՄըքՔարթնին «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» մրցանակին արժանացավ. սա վերջինիս թվով 16-րդ «Grammy»-ին է:
Երրորդ հորիզոնականում հայտնված Ռիհաննան 2012-ին 53 մլն դոլար է վաստակել: 2013-ին երգչուհին «Լավագույն կարճամետրաժ երաժշտական տեսահոլովակ» մրցանակին արժանացավ:
Երգչուհի Բեյոնսեն, ով 2012-ին 40 մլն դոլար է վաստակել, զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Նրա եկամուտները հիմնականում ապահովել են նրա համերգները, նախկին ալբոմների վաճառքը:
Բրիտանացի երգչուհի Ադելի եկամուտները 2012-ին կազմել են 35 մլն դոլար: