Իրանը ռուսական ընկերություններին առաջարկել է մասնակցել իր նավթագազային հանքավայրերի մշակմանը
РБК-ի փոխանցմամբ՝ Իրանը ռուսական ընկերությունների առաջարկել է մասնակցել մի շարք նավթագազային հանքավայրերի մշակմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Վերջինիս խոսքերով՝ իրանական կողմը տվյալ առաջարկն արել է Ռուս-իրանական առևտրա-տնտեսական համագործակցության մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում: Այդ նիստին մասնակցել է նաև Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, ով այդ նպատակով ժամանել է Մոսկվա:
Նովակը հավելել է, որ ռուսական մի շարք ընկերություններ ցանկություն են հայտնել մասնակցել Իրանի տարածքում ածխաջրածիններին առնչվող նախագծերին՝ ընդգծելով, որ կողմերը պայմանավորվել են այդ նպատակով ձևավորել աշխատանքային խումբ՝ տվյալ հարցում համագործակցության մանրամասների մշակման համար:
Սալեհին իր հերթին հայտարարել է, որ Իրանը մտադիր է ընդլայնել նավթի ու գազի արդյունահանման ծավալը և դրա հետ կապված՝ Իրանը համաշխարհային խոշորագույն ընկերությունների կուտակած փորձի կարիք է զգում: