
Ռեալը Կավանիի տեղափոխության վերաբերյալ համաձայնության է եկել

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է Էդինսոն Կավանիի տեղափոխության վերաբերյալ նոր առաջարկ անել «Նապոլիին», փոխանցում է TribalFootball-ը:
Ըստ աղբյուրի` կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Այժմ իտալական և իսպանական ակումբներն ակտիվ բանակցություններ են վարում` հստակեցնելու տրանսֆերի բոլոր կետերը:
Նշենք, որ ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը մերժել էր «Ռեալի» առաջարկը, որով իսպանացիները 50 մլն եվրո էին առաջարկում «Մատադորի» դիմաց:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը