Բաժիններ՝

Թող Մոուրինյոն շարունակի ինձ թանկարժեք գինի նվիրել և անել այն ինչ ցանկանում է. Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ չի ցանկանում վիճել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։

«Այս բոլոր մտախաղերը և նրանց նշանակությունը չափազանցված են։ Դա ընդամենը պատրանք է։ Մոուրինյոն այդ գործում լավ է։ Երբեք չգիտես, թե ինչ է իրականում նա մտածում։ Սակայն չեմ պատրաստվում վիճել նրա հետ։ Նա խելացի է, ուստի կարող է զբաղվել դրանով, ինչքան կցանկանա։  Համենայն դեպս դեմ չեմ լինի այնքան ժամանակ, ինչքան Ժոզեն շարունակի ինձ թանկարժեք գինի նվիրել։ 

Ամեն շաբաթ նայում եմ մադրիդցիների խաղերը։ Նրանք գրեթե չեն պարտվում սեփական հարկի տակ։ Այնտեղ ֆանտաստիկ մթնոլորտ է։ Պետք է ճիշտ կազմ ընտրեմ «Ռեալի» հետ խաղի համար։ Դա ամենամեծ խնդիրն է»,- շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս