
ԵՄ-ը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը. Ջորջ Սորոս

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսն այսօր հոլանդական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի ճակատագիրը.
«ԽՍՀՄ-ի սխալ տնտեսական քաղաքականությունը հանգեցրեց պետության կրախին՝ չնայած խորհրդային գերտերության 70-ամյա գոյատևմանը: Ես մեծապես անհանգստացած եմ նրանից, որ եվրոն ունակ է կործանել ԵՄ-ը:
Գոյություն ունի իրական վտանգ, որ եվրոգոտւ ֆինանսական դժվարությունների լուծման մասին առաջարկը ստեղծում է քաղաքական խոր խնդիր: Եվրոգոտու ղեկավարության ներկայիս փորձերը՝ ուղղված եվրոպական միասնական արժույթի պահպանմանը, հանգեցնում են ԵՄ-ի քաղաքական ու սոցիալական խնդիների խորացմանը, ինչը սպառնում է նրա կործանմամբ»:
Ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ է անհրաժեշտ անել՝ եվրոգոտու կրախի կանխման համար՝ Սորոսը հայտարարել է. «Գերմանիան պետք է հասկանա, որ եվրոգոտում նրա վարած քաղաքականությունը (կոշտ տնտեսության կուրսը) հակաարդյունավետ է: Այդ քաղաքականությունը հաջողություններ չի բերում»: