Բաժիններ՝

Աշխարհի 10 ամենաճանաչված մզկիթները (լուսանկարներ)

Maktoob.com-ը կազմել է աշխարհի 10 ամենաճանաչված մզկիթների ցանկը, որում ընդգրկվել են հետևյալ մզկիթները:

Դրանցից մեկը Պակիստանի ազգային մզկիթն է՝ Ֆեյսալի մզկիթը: Այն հայտնի է իր չափերով, մզկիթի տարածքը կազմում է 5000 քառակուսի մետր, այն կարող է տեղավորել 300.000 հավատացյալի: Մզկիթը կառուցվել է Սաուդյան Արաբիայի աջակցությամբ: Մզկիթի կառուցումն արժեցել է 120 միլիոն դոլար:

1

 

Քութուբիան Մարոկկոյի Մարակեշ քաղաքի խոշորագույն մզկիթն է, այն հայտնի է իր 69 մետրանոց աշտարակով: Կառուցվել է 1158 թվականին և զբաղեցնում է 5300 քառակուսի մետր տարածք:

 

2

Դամասկոսում գտնվող Մեծ մզկիթը կամ Օմայանների մզկիթը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ու հնագույն մզկիթներից մեկը: Մզկիթը հայտնի է նրանով, որ շարունակ վերափոխումներ է ապրել: Նախ այն գործել է որպես արամեական տաճար, ապա որպես բյուզանդական բազիլիկա, իսկ հետո նաև՝ եկեղեցի: Ի վերջո այն վերածվել է մզկիթի և հանդիսանում է իսլամական արվեստի գլուխգործոցներից մեկը:

3

Ալ Ահարը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կարևորագույն մզկիթներից մեկն է: Այն կառուցվել է 972 թվականին: Մզկիթի կառուցումը տևել է 2 տարի:

4

Երկնագույն մզկիթը կամ Սուլթան Ահմեթի մզկիթն իր չափերով առաջինն է Ստամբուլում, ինչպես նաև նրա ամենագեղեցիկ մզկիթներից մեկն է: Այն ունի 6 աշտարակ, որոնցից 4-ը սովորական աշտարակներ են, իսկ մնացյալ 2-ը՝ ավելի փոքր են: 1616 թվականին կառուցված այդ մզկիթը համարվում է իսլամական ու համաշխարհային ճարտարապետության մեծագույն գլուխգործոցներից մեկը:

5

Մեդինայում կառուցված Մասջիդ ալ-Նաբավի մզկիթը Մեքքայի ալ-Հարամ (Արգելված) մզկիթից հետո իսլամական երկրորդ սրբատեղին է: Մուսուլման առաջին երկու խալիֆներ Աբու Բաքրն ու Ումարը հուղարկավորված են այս մզկիթում:

6

Մեքքայի ալ-Հարամ (Արգելված) մզկիթը կարող է տեղավորել ավելի քան 3 միլիոն հավատացյալի: Նրա տարածքը կազմում է 356.800 կիլոմետր քառակուսի, համարվում է իսլամի թիվ մեկ սբատեղին: Քաաբայի մոտ գտնվող առաջին մզկիթի կառուցումը թվագրված է 638 թվականին: Գոյություն ունեցող մզկիթը հայտնի է 1570 թվականից:

7

Ալ Աբուդիա մզկիթը Մալայզիայի ամենագեղեցիկ մզկիթներից մեկն է: Այն կառուցվել է 1917 թվականին:

8

Երուսաղեմում գտնվող Ժայռի գմբեթը (Մասջիդ Քուբբաթ աս-Սահրա) իր նշանակությամբ իսլամական աշխարհի երրորդ սրբատեղին է (Քաաբայից ու Մեդինայում Մարգարեի մզկիթից հետո): Այն կառուցվել է Օմայանների ժամանակաշրջանում՝ 688-692 թվականներին:

9

Աբու Դաբիում գտնվող շեյխ Զաիդ իբն Սուլթան ան-Նահայանի մզկիթն աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկն է: Այն ունակ է միաժամանակ հյուրընկալել 40.000 հավատացյալի: Գլխավոր աղոթասրահը նախատեսված է 7000 մարդու համար:

10

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս