Բաժիններ՝

Բարեխիղճ գողը որոշել է 40 տարի անց հյուրանոցին վերադարձնել գողոնը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Մյունխենի հյուրանոցը ստացել է 40 տարի առաջ համարներից մեկից առևանգված կաշվե թղթապանակը: Վերջինս նախատեսված է եղել թղթեր, ծրարներ ու այցեքարտեր պահելու համար:

Պարզվել է, որ գողը խղճի խայթ է զգացել իր արարքից և վերջիվերջո որոշել է վերադարձնել գողոնը: Գողը հանդիսանում է ԱՄՆ Քենթուքի նահանգի բնակիչ: Նա գրություն է ուղարկել հյուրանոց և պատրաստակամություն է հայտնել վերադարձնել գողոնը: Նամակում նա ներողություն է խնդրել իրավախախտման համար և նշել է իր հասցեն:

Հյուրանոցի աշխատակիցներին դեռ հայտնի չէ, թե ինչն է նրան ստիպել վերադարձնել գողոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս