Մահմուդ Ահմադինեժադը մեկնում է Կահիրե

РБК-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջին անգամ այցելելու է Եգիպտոս: Ահմադինեժադի եգիպտական այցը տեղի է ունենալու փետրվարի 6-ին, Եգիպտոսում նա մասնակցելու է Իսլամական համագործակցություն կազմակերպության կոնֆերանսին:

Այդ այցը կդառնա Իրանի ղեկավարի առաջին եգիպտական այցը՝ 1980 թվականից հետո, երբ երկու երկրների միջև Իրանում տեղի ունեցած Իսլամական հեղափոխության պատճառով խզվեցին դիվանագիտական հարաբերությունները: Ահմադինեժադի ներկայիս այցը նպաստելու է երկկողմանի հարաբերությունների զարգացմանը:

Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Թեհրան է այցելել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին: Այն ժամանակ կողմերը պայմանավորվածություն էին ձեռք բերել Թեհրանում ու Կահիրեում երկու երկրների դեսպանատների բացման մասին: Իրանա-եգիպտական հարաբերություններում ջերմացում նկատվեց 2011 թվականին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո:

Ի դեպ, ներկայումս Իրանն առաջարկել է իր միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ տարվող բանակցությունների հերթական փուլն անցկացնել Կահիրեում:

Տեսանյութեր

Լրահոս