Բաժիններ՝

Ferrari-ի նոր սուպերմեքենան՝ 950 ձիուժով և 1.2 միլիոն եվրո արժեքով

Ժնևի ավտոսալոնում, որը մեկնարկելու է 2013 թվականի մարտին, իտալական Ferrari-ն կներկայացնի սուպերմեքենայի իր նոր մոդելը։ Մեքենան ինժեներների կողմից «նվեր» է ստացել 950 ձիաուժ հզորությամբ շարժիչ։

Ինչպես տեղեկացնում է Автовести.Ру-ն, Ferrari F150 մեքենան զինված կլինի V-աձև 12-մխոցային շարժիչով։ Լրացուցիչ 150 ձիաուժը կապահովվի կինետիկ էներգիայի ռեկուպերացիայի համակարգի շնորհիվ։ Այդ համակարգը կիրառվում է նաև  «Ֆորմուլա-1»-ի բոլիդների վրա։ 100 կմ/ժ  արագություն նոր մեքենան զարգացնում է ընդամենը 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 370 կմ/ժ։

Բրենդի տերերն այս մեքենայի համար պահանջում են 1.2 միլիոն եվրո։

ferr-2

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս