
Ադրբեջանում մահացել է երկու զինծառայող

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում 20-օրյա զինծառայությունից հետո մահացել է 1991 թվականին ծնված նորակոչիկ-զինծառայող Ռուսթամլի Թողրուլ Քյամրանօղլուն: Վերջինս ծառայում էր ներքին զորքերում և հիվանդությունից մահացել է Ներքին զորքերի հոսպիտալում: Ներքին զորքերի մամուլի ծառայությունը հաստատել է տվյալ փաստը:
Իսկ ադրբեջանական Salam News լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ լճում ձկնորսության ժամանակ սառը ջուրն է ընկել և խեղդվել է ադրբեջանական բանակի սպա Սեիդով Ֆաիկ Ալիհեյդարը: Այս միջադեպը տեղի է ունեցել հունվարի 27-ի գիշերը, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է սպայի կորուստը: