TOP-5 մեքենաները, որոնք վարորդի կարիք չունեն (լուսանկարներ)
Forbes-ը կազմել է հինգ լավագույն ավտոմեքենաների ցանկը, որոնք օժտված են արհեստական ինտելեկտով։
1. Vislab
Նախագծվել է Պարմայի Vislab լաբորատորիայի կողմից։ 3 ամսվա ընթացքում կարողացել է ինքնուրույն հաղթահարել Միլանից Շանհայ ընկած հեռավորությունը։ Vislab-ում զբաղվում են «արհեստական տեսողությամբ»։ Կարելի է ասել, որ գիտնականները մեքենային սովորեցրել են «տեսնել». Մեքենան զինված է տեսախցիկներով, լազերային սքաներներով և արևային մարտկոցներով։
2. Toyota Prius
Toyota Prius ռոբոտ-ավտոմեքենան նախագծվել է Google ընկերության հետ համատեղ։ Ըստ էության, այս մեքենայի վարորդն օպերատոր է, ով հետևում է գործողությունների ճիշտ կատարմանը։ Սքաների օգնությամբ մեքենան կարող է ընթանալ նաև առանց վարորդի, սակայն ԱՄՆ-ում Toyota Prius-ին առայժմ չեն թույլատրում միայնակ ճանապարհ դուրս գալ։
3. TerraMax
Այս ռոբոտ-բեռնատարը եզրափակում է լավագույն եռյակը։ Oshkosh Corporation-ի և իտալական Vislab-ի համատեղ արտադրանքն է։ Մեքենան ռազմական նշանակություն ունի. այն կարելի է օգտագործել թեժ կետերում, ինչը կնվազեցնի մարդկային զոհերի թիվը։ Միջին արագությունը 9 կմ/ժ է, քաշը՝ 9 տոննա։
4. VaMP
Ցանկի 4-րդ հորիզոնականում տեղ է գտել դեռևս 1990-ականներին Mercedes-Benz-ի և Մյունհենի համալսարանի գիտնականների համատեղ ուժերով ստեղծված VaMP-ը։ Նախագծողները Mercedes-500-ը զինել էին զուգահեռաբար աշխատող 4 տեսախցիկներով և 60 համակարգիչներով։ Մեքենան այժմ որպես թանգարանային նմուշ՝ գտնվում է Մյունհենի Deutsches Museum թանգարանում։
5. Lexus RX
Լավագույն ռոբոտ-մեքենաների ցանկը եզրափակում է Lexus RX-ը։ Այն նույնպես օգտագործել է Google-ի տեխնոլոգիական լուծումները։ «Առաջնեկի» փորձարկումները սկսվել են մի քանի ամիս առաջ։ Այժմ նախագծողներն իրենց առջև մի շարք խնդիրներ են դրել. Մեքենային սովորեցնել ընթանալ ձյան վրա, մանևրել բարդ իրավիճակներում (օրինակ՝ շինարարական հրապարակներում), արագ արձագանքել ոչ ստանդարտ իրավիճակներին։