Ստեղծվել են ժամացույցներ, որոնք կարող են փոխարինել սմարթֆոններին (լուսանկարներ)
Neptune ընկերությունը ստեղծել է անսովոր ժամացույց, որը կոչվում է Pine:
«Ի տարբերություն նմանատիպ սարքերի, օրինակ՝ Pebble-ի, այս անսովոր ժամացույցը պետք չէ «միացնել» սմարթֆոնի հետ Bluetooth-ի միջոցով: Օգտվողը սարքավորման մեջ տեղադրելով SIM- քարտ՝ հանգիստ խղճով կարող է իր բջջային հեռախոսը թողնել տանը», գրում է «Вести»-ին:
Neptune ընկերության կայքը տեղեկացնում է, որ այս «խելացի» ժամացույցը կարող է հավաքել տեղեկություններ իր տիրոջ առողջական վիճակի մասին՝ որոշել սրտի աշխատանքը, այրված կալորիաների քանակը, անցած ճանապարհը և այլն: Ժամերը կարող են աշխատել GPM- ցանցերում, ունեն Wi-Fi մոդուլ, USB 2.0 ինտերֆեյս և Bluetooth 4.0:
Բացի այդ՝ սարքն ունի թվային կողմնացույց և FM ռադիոընդունիչ: Ժամացույցի սենսորային էկրանի միջոցով օգտագործողը կարող է մտնել ինտերնետ, ստուգել էլ. փոստը, լսել երաժշտություն և այլն: Այս մասին գրում է TechCrunch-ը:
Բացի այդ, Neptune ընկերությունը որոշել է վերազինել իր սարքավորումը փոքր տեսախցիկով (3.2 մեգապիկսել): Pine ժամերը խոստանում են դառնալ նոր խոսք էլեկտրոնիկայի ասպարեզում:
Հնարավոր է, որ հենց նման սարքավորումն ապագայում շուկայից դուրս մղի սմարթֆոնները, ինչպես պլանշետները դա կատարեցին netbook-երի հետ:
Տեխնոլոգիաները կամաց-կամաց մարդկանց մարմնին ավելի ու ավելի մոտ են դառնում: Սկզբում համակարգիչը դրված էր սեղանին, հետո այն հնարավոր եղավ տեղափոխել բնակարանով, այնուհետև առաջ եկան սմարթֆոններն ու պլանշետները, որոնք հնարավոր դարձավ տեղավորել պայուսակներում և գրպաններում: Թվում է՝ ժամանակ է, որպեսզի «խելացի» (smart) էլեկտրոնիկան դառնա մեր հագուստի մի մասը:
Pine-ն աշխատում է Android 4.0 օպերացիոն համակարգով: Թե կոնկրետ ե՞րբ սարքը դուրս կբերվի շուկա՝ արտադրող ընկերությունը դեռևս չի հաղորդում, սակայն ակնկալվում է, որ այն վաճառքում կլինի 2013թ. երրորդ եռամսյակում: Դրա նախնական գինը բավականին տպավորիչ է՝ 395 դոլար: