Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է ընտրվելու դեպքում Սերժ Սարգսյանին չազատել Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեց Շախմատի տուն:

168.am-ի հարցին, թե նախագահ դառնալու դեպքում՝ ո՞ր սպորտաձևը կզարգացնեք՝ հաշվի առնելով, որ ՀՀ գործող նախագահը Շախմատի ֆեդերացիայի նախագահն է, Ր.Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես դեմ է, երբ երկրի նախագահը ղեկավարում է ֆերեդացիան:

Մեզ հետ զրույցում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ընտրվելու դեպքում ինքը գործող նախագահ Սերժ Սարգսյանին չի ազատի Շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Նա նաև նշեց, որ եթե նախագահ դառնա, ապա ինքը կամովին կհրաժարվի Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031