ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթի համառոտ տարբերակը. Սերգեյ Լավրով

Россия 24 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամների հետ համատեղ շարունակելու է ջանքեր գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եթե մենք ցանկանում ենք պրակտիկայում լուծել այդ հարցը, ապա անհրաժեշտ է գործել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները տարիների ընթացքում աշխատանքներ են տարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, սակայն (հակամարտող) կողմերը չեն համաձայնացրել կարգավորման վերջնական փաստաթղթի կետերը («հիմնարար սկզբունքները»):

2010 թվականի մայիսին «մեծ ութնյակի» գագաթաժողովում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներն ընդունեցին հայտարարություն, որում Երևանին ու Բաքվին կոչ արեցին հավանության արժանացնել կարգավորման մասին փաստաթուղթը, սակայն Կազանում տեղի ունեցած հակամարտող կողմերի նախագահների հանդիպման ժամանակ տվյալ փաստաթուղթը չարժանացավ հավանության:

Բանակցությունների ներկա փուլում հանդիպումներ են ունենում հակամարտող կողմերի արտգործնախարարները, աշխատանքը շարունակվում է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին առաջարկել են հակամարտության կարգավորման փաստաթղթի համառոտ տարբերակը, սակայն դեռ արդյունք չկա»:

Տեսանյութեր

Լրահոս