Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ. մամուլ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես և ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում` բարդ հարց է։ Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջը անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել, ապա դադարում են լինել նաև քաղաքական գործիչ։
Վերջապես, Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է։ Չափանիշները, մի խոսքով, տարբեր են և չափազանց սուբյեկտիվ։ Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները։ Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այղ «ժողովրդի» վերաբերմունքը։ Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա։
Նախագահի կայացած և չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որևէ մեկը չի ճանաչում։ Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել։ Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»։
ԵԽԽՎ դիտորդները երեկ նույնպես արձանագրել են համընդհանուր հիասթավտւթյան և անտարբերության մթնոլորտը։ Նրանք նաև երկու կարեևոր շեշտադրում արեցին։ Նախ` ուրախացան, որ թեկնածու չաոաջադրած կուսակցությունները քաղաքացիներին բոյկոտի կոչ չեն անում, որովհետև «ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքն է»։ Երկրորդ՝ շեշտեցին, որ «առկա անտարբերության և անվստահության երևույթը կապ չունի նախագահի թեկնածու չաոաջադրելու որոշման հետ»։
Սա ես հասկանում եմ հետևյալ կերպ, եթե դուք ձեզ քաղաքական ուժեր և գործիչներ եք համարում, աոաջադրվել-չաոաջադրվելը, իհարկե, ձեր գործն է, ձեր ռազմավարությունն ու մարտավարությունը։ Բայց հիասթափության, անտարբերության, ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահության մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը` իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական և ոչ քաղաքական ուժերը։ Մի՛ փորձեք վւսրկաբեկել ընտրությունները՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, այն պատճառով, որ դուք դրան չեք մասնակցում։ Դիտորդների գնահատականի վրա դա չի ազդի։
Այն, որ քաղաքական որոշ ուժեր փաստորեն ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը (այլ կերպ չեմ կարող անվանել նրանց ներկայիս պահվածքը), օրինաչափ է և գուցե նույնիսկ՝ արդարացված։ Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա։ Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները»։