Բաժիններ՝

Dolce&Gabbana-ի հիմնադիրները միլիարդատեր են դարձել

Dolce & Gabbana նորաձևության տան հիմնադիրներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան կհայտնվեն Forbes հրատակության կողմից կազմվող աշխարհի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում` յուրաքանչյուրն՝ ավելի քան 1 մլրդ  դոլար կապիտալով: Բանն այն է, որ հարկերից խուսափելու առնչությամբ` անցած տարվա դեկտեմբերին Dolce & Gabbana-ի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննության ընթացքում Դոլչեն և Գաբբանան ստիպված են եղել հրապարակել մի շարք փաստաթղթեր, որոնց համաձայն՝ 2011 թվականին Dolce & Gabbana ապրանքանիշի եկամուտը կազմել է 1.5 մլրդ դոլար:

Domeniko-Dolche-i-Stefano-Gabbana1-460x279

Forbes-ի փորձագետներն` օգտագործելով սեփական հաշվարկներն ու համանման այլ հանրային ընկերություններում եկամտի ու կապիտալիզացիայի հարաբերության գործակիցները, եզրակացրել են, որ դիզայներներից յուրաքանչյուրը 1 մլրդ դոլարից ավելի կարողություն ունի: Ուստի, ինչպես տեղեկացրել է Forbes-ը՝ Դոլչեն և Գաբբանան կընդգրկվեն աշխարհի միլիարդատերերի` մարտին հրապարակվելիք վարկանիշային աղյուսակում:

Իտալիայի կառավարությունը Դոլչեին և Գաբբանային մեղադրում է նրանում, որ 2004 թվականին նրանք միտումնավոր նվազեցրել են D&G և Dolce & Gabbana ապրանքանիշերի հագուստի գները` նախապես ապրանքանիշի օգտագործման հեղինակային  իրավունքները 360 մլն եվրոյով վաճառելով Լյուքսեմբուրգում գտնվող իրենց իսկ հոլդինգային ընկերությանը` Gado-ին: Փորձագետների պնդմամբ, սակայն, D&G և Dolce & Gabbana ապրանքանիշերի արժեքն իրականում կազմում էր 1.2 մլրդ  եվրո: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Միլանում տեղի կունենան դատական մի քանի նիստեր, որոնց ընթացքում Իտալիայի հարկային մարմինները և գործով անցնող մի շարք վկաներ կներկայացնեն իրենց մոտեցումները: Դոլչեն և Գաբբանան չեն ընդունում իրենց մեղքը, և պատրաստվում են իրենց անմեղությունն ապացուցել դատարանում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս