
Chantal Thomass-ի ներքնազգեստի նոր հավաքածուն` 1950-ականների ոճով (լուսանկարներ)

Բարձրաշխարհիկ ներքնազգեստ արտադրող Chantal Thomass ապրանքանիշը հրապարակել է 2013 թվականի look book հավաքածուն:
Chantal Thomass-ի դիզայներներն այս տարվա հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել են pin-ap ոճի թեթևամիտ գեղեցկուհու կերպարով: Հավաքածուի գրեթե յուրաքանչյուր մոդելում կարելի է գտնել 50-ականների այնպիսի սեքս-խորհրդանիշերի կերպարների, ինչպիսիք են Բեթթի Փեյջը, Մերիլին Մոնրոն, Չինեչիտտան: Բեթթի Փեյջի կերպարը, մասնավորապես, կիրառվել է ցանցի և «տյուլի» ստեղծման ժամանակ: Իտալական դիցուհի համարվող Չինեչիտտայի կերպարը զգացվում է կաթնասպիտակավուն մետաքսե ներքնազգեստներում:
Chantal Thomass-ի դիզայներներն այս հավաքածուով ցանկացել են ստեղծել անցած դարի 50-ական թվականներին գլամուրային շրջանակներում տիրող երեկույթների մթնոլորտը: