Բաժիններ՝

JP Morgan Chase-ի գլխավոր տնօրենը թոփ-մենեջերներին մեղադրում է «երեխայություն անելու» մեջ

ԱՄՆ խոշորագույն բանկի՝ JP Morgan Chase-ի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը  կազմակերպության մի շարք տնօրենների մեղադրել է, որ նրանք շուկայական մեքենայությունների հետ կապված սկանդալի ժամանակ իրենց երեխաների պես են պահել։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Նշված սկանդալը JP Morgan-ի համար արժեցել է 6.2 միլիարդ դոլար։

«Օգնելու փոխարեն նրանք նվնվում էին, թե դա ինչպես կազդի իրենց վրա, իրենց հեղինակության վրա։ Մյուսներն էլ փորձում էին ստեղծված իրավիճակից անձնական շահ ունենալ, և նրանց քայլերը կարող էին վնաս հասցնել ընկերությանը»,-ասել է Դայմոնը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ թեպետ ղեկավար կազմի որոշ անդամներ իրենց «զզվելի» են պահել, այժմ բանկն աշխատում է լավագույն կառավարչական թիմի հետ։

Կարդացեք նաև

Նշենք, որ, այսպես կոչված, «Լոնդոնյան կետի» հետ կապված սկանդալն առաջացել է 2012 թվականի մարտին։ JP Morgan-ի թրեյդթեր Բրունո Միշել Իքսիլը, որն աշխատում էր Լոնդոնում, երկար ժամանակ չափազանց ռիսկային օպերացիաներ էր իրականացրել։ Կասկածելի գործարքների մասին տեղեկատվության հրապարակումից հետո կազմակերպության մի քանի թոփ-մենեջերներ հրաժարական տվեցին։ Մասնավորապես, ընկերությունից հեռացան ներդրումների գծով տնօրեն Այնա Դրյուն, Իքսիլի վերադաս Խավիեր Մարտին-Արտախոն և Եվրոպայում ներդրումների գծով ղեկավար Աքիլլես Մակրիսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս