Շուկա մտավ նոր օգտակար արտադրատեսակ
Հայաստանի սպառողները խանութների կաթնամթերքի համար նախատեսված սառնարաններում թերևս արդեն հասցրել են նկատել նոր արտադրանք՝ «Թթվասերիկը»։ Արտադրողը «Թամարա և Անի» ընկերությունն է (Ani Product), որը մշակել է գործունեության նոր ռազմավարություն՝ նոր կարգախոսով` «Կաթնամթերք ողջ ընտանիքիս համար»։
Ինչպես նշեց ընկերության արտադրության պետ Տիգրան Շալջյանը, «Թթվասերիկն», ըստ էության, նույն թթվասերն է` սակայն պատրաստված է բնական բուսական յուղով, ինչը չի պարունակում խոլեստերին և օգտակար է առողջության համար։ Իսկ բուն «Թթվասերիկ» անվանումը, որի հեղինակային իրավունքը պատկանում է «Թամարա և Անի» ընկերությանը (ինչը առաջիկայում պաշտոնապես կգրանցվի), սպառողին ասում է, որ այն, պատկերավոր ասած, թթվասերի «եղբայրն» է:
Նորույթը շուկա է մտել բոլորովին վերջերս, սակայն արդեն հասցրել է արժանանալ սպառողի վստահությանը։
«Սպառումը կարճ ժամանակում աճեց 20%-ով, ինչը նշանակում է, որ «Թթվասերիկը» արագ սիրվեց սպառողի կողմից և զբաղեցրեց թթվասերի տեղը»,- ասում է Տ. Շալջյանը։
Վերջինս նաև ավելացրեց, որ առաջիկայում ևս պատրաստվում են ներկայանալ այս շարքի նոր արտադրատեսականիով։