Ավան-Առինջում 39-ամյա տղամարդ է ինքնասպան եղել

Հունվարի 4-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջում գտնվող Աբովյան թաղամասի տներից մեկի բակում մի քաղաքացի ինքնասպանություն է գործել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բակում հայտնաբերվել է 39-ամյա Ռ. Սիմյոնովի դին: Հարևանները պատմել են, որ ինքնասպանություն գործած տղամարդը աշխատելուց է եղել Ռուդոլֆ Մկրտչյանի տանը` իր ընկերոջ հետ, և երբ դիմել է այդ քայլին, ընկերը քնած է եղել:   Ըստ հարևանների, Ռ. Սիմյոնովը մանկատան երեխա է եղել:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում. հանգամանքները պարզվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031