Լինո՞ւմ են առանց ատելության պատերազմներ
Ամերիկյան Foreign Policy պարբերականում հրապարակվել է Ջոն Արկիլլայի «Լինո՞ւմ են առանց ատելության պատերազմներ» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Զինված հակամարտություններն անկասկած մարդկության վատթարագույն հնարանքներից մեկն են, սակայն անգամ ամենասարսափելի պատերազմների ժամանակ երբեմն լինում են պայծառ պահեր:
98 տարի առաջ, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմի հինգերորդ ամիսը, երկու կողմից բազմաթիվ զինվորներ վայր դրեցին զենքը: Նրանք սկսեցին երգել ուրախալի տոնական երգեր, դուրս եկան չեզոք գոտի, որպեսզի փոխանակվեն պարզ նվերներով, իսկ ամանորին համատեղ ֆուտբոլ են խաղացել: Այդպիսի ընկերասիրությունը և համաձայնությունը պահպանվեց մի քանի օր և անգամ շաբաթներ: Խրամատներում առաջացավ «ապրի և ապրել տուր մյուսներին» սկզբունքով յուրօրինակ փիլիսոփայությունը:
Երկու կողմի գեներալներից քիչ ժամանակ չպահանջվեց, որպեսզի ճնշեն այդ տրամադրվածությունը և վերադարձնեն առօրյա դաժանությունը՝ հզոր և անիմաստ ճակատային հարձակումներով, երբ միլիոնավոր մարդիկ զոհվում էին մի կտոր հողակտորի համար: Արյունահեղությունների թվում եղել են նաև պարկեշտության այլ օրինակներ:
Հաճախ եղել են դեպքեր, երբ աերոպլանի օդաչուն իր մոտ՝ օդանավակայանում, ճաշելու է հրավիրել հաղթված թշնամուն, եթե նա կենդանի է մնացել ճակատի գծի հատմամբ իրականացրած հարձակումից հետո: Ծովում գերմանական նավերի հրամանատարները բավական հոգատար են վերաբերվել զավթված նավերի անձնակազմների նկատմամբ: Եթե չհաշվենք «Լուիզիտանիա» զբոսանավի կործանումը և այլ մթագնող միջադեպերը, ապա գերմանական սուզանավերի հրամանատարները հաճախ ռիսկի են դիմել՝ դուրս գալով ջրի մակերևույթ և դադարեցնելով որսը, որպեսզի քաղաքացիական նավաստիները նստեն փրկարար նավակները, և դրանից հետո միայն կործանել են նրանց նավերը:
Թագավորական (բրիտանական)ռազմածովային ուժերն օգտվել են այդպիսի մեծահոգությունից՝ հրետանավակները քողարկելով թափառաշրջիկ նավերի տակ և այդպիսով կործանել են ոչ քիչ թվով սուզանավեր:
Աֆրիկայում նույնպես երբեմն տիրել է ասպետական ոգի: Արևելյան Աֆրիկայում (ներկայիս Տանզանիա) գերմանական զորքերի հրամանատար Պաուլ ֆոն Լետտով-Ֆորբեկը, ով փառահեղ պարտիզանական կամպանիա էր մղում, ինչն այդպես էլչ կարողացան ճնշել դաշնակիցները: Չհաշված մի շարք բացառությունները՝ կողմերը մարդկայնություն են պահպանել ռազմական գործողությունների այդ ամենաբարդ թատերաբեմում:
Օրինակ, Գերմանիայից գրեթե ամբողջովին կտրված Լետտովի սխրանքներն իրենց ազդեցությունը թողեցին գեներալների վրա, և դաշնակիցների հետախուզությունը, իմանալով այդ մասին, փորձել է նրան (Լետովին) հասցնել այդ հաղորդագրությունը: Իսկ պատերազմի վերջին, համոզվելով, որ զինադադար է կնքվել, Լետտովը մեծահոգաբար բացել է իր պահեստները բրիտանացի սովալլուկ զինվորների համար, որոնք հետապնդում էին նրան:
Այս ամենը չի մեղմացնում պատերազմի սարսափները, սակայն մարդկային արժանապատվության այդպիսի առկայծումները վկայումեն, որ անհրաժեշտության դեպքում կարելի է պատերազմել նաև առանց ատելության: Այս դասը շատ հաճախ մոռացան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ սարսափելի հակամարտությունում կար գերմանացի մեկ այլ գեներալ՝ Էրվին Ռոմելը, ով իր խորաթափանց օպերացիաներն իրականացրել է՝ մտահոգվելով քաղաքացիական բնակչության և գերիների անվտանգության մասին:
Նա նաև բացահայտ հրաժարվել է կատարել դիվերսանտ գերիների և հրեաների ոչնչացման մասին Հիտլերի հրամանը: Ուինսթոն Չերչիլն անգամ գովաբանեց նրան համայնքների պալատում. «Մեր դեմ մարտնչում է շատ քաջ և խելացի հակառակորդ, որին, չնայած պատերազմի քաոսին, ես կարող եմ անվանել մեծ գեներալ»: Այսօր այդպիսի մեկնաբանություններ չես լսի, սակայն հետաքրքիր է ընդգծել, որ ոչ հեշտ մարտական գործողությունների վերջին տասնամյակում ամերիկացի զինվորականներն ավելի լավ արդյունքներ են ցուցաբերել, երբ սեփական շարքերում որոնել են իրենց սեփական Ռոմելին:
Հինգ տարի առաջ դա արտահայտվեց Իրաքում` ի դեմս ցնցումներից, ինչպես նաև զորքերի չափազանց ընդլայնումից հրաժարվելու և առավել հաշտարակական միջոցներ դիմելու: Պետք էր գտնել մոտեցում յուրաքանչյուր պարտիզանի նկատմամբ, ով ինքնաշեն պայթուցիկներ է տեղադրել և գնդակոծել է մեր զինվորականներին: Ի զարմանս մեզ, հակառակորդի տասնյակ հազարավոր զինյալներ հանդեսե կան «Ալ-Քաիդայի» դեմ, ինչն արվեց դիպուկ ասված զարթոնքի շարժման շրջանակներում:
Դա շուտով հանգեցրեց նրան, որ Իրաքում, ուր ամեն օր զոհվում էին հարյուրավոր խաղաղ բնակիչներ, բռնությունները նվազեցին 90 տոկոսով մինչև Իրաքից ամերիկյան զորքերի հեռացումը: Նրանք այլևս չեն վերադառնա Իրաք և նրա վերջին ու լավագույն հույսն այն է, որ բոլոր էթնիկ խմբերի առաջնորդները որևէ կերպ կարողանան վերածնել այդ ոգին, որը նրանցկ միավորի ընդհանուր նպատակների համար պայքարում:
Աֆղանստանում նաև երկու կողմից երևում են ցուցիչներ, որ հակառակորդները կկարողանան հաղթահարել իրենց ատելությունը: Թալիբների հետ բանակցություններ վարելու հույս կա, ինչը հենված է նրա վրա, որ յուրաքանչյուր կռվող կողմ ճանաչում է իր հակառակորդի մարդկային էությունը:
Երբ 100 տարի առաջ Արևմտյան ճակատում երկու կողմի բարձրաստիճան զորահրամանատարներն անխղճաբար արմատախիլ են արել հակառակորդին կարեկցելու զգացումը, նրանք ինչ-որ առումով ճշմարիտ են գտնվել այդ ավանդական մեծ պատերազմի պայմաններում: Սակայն այսօր, երբ հակամարտություններն առավել պակաս մաշտաբային են, կարեկցանքի զգացման դաստիարակումը կարող է բանալի հանդիսանալ ապագա հաղթանակներ իհամար, որոնց կարող են հավակնել բոլորը: