
Մահացել է նկարիչ Վարդան Թովմասյանը

2012թ. դեկտեմբերի 31-ի առավոտյան մահացել է աբստրակցիոնիստ Վարդան Թովմասյանը: Մեր տեղեկություններով՝ նրա մահվան պատճառը եղել է ինֆարկտը: Վ. Թովմասյանի ընկերներն ասում էին, որ նա վերջերս գանգատվում էր առողջական վիճակից:
Հիշեցնենք, որ մի խումբ նկարիչներ դիմել էին ինչպես 168.am կայքին, այնպես էլ՝ Երևանի քաղաքապետարան նկարչի արվեստանոցի հարցով: Նրանք, մասնավորապես ահազանգում էին Կիևյան փողոցում գտնվող Վ. Թովմասյանի նկուղային հարկում գտնվող արվեստանոցի աննկարագրելի վատ պայմանների մասին՝ խնդրելով քաղաքի որևէ այլ տարածքում մի փոքրիկ տարածք տրամադրել նրա նման մեծ նկարչին` կյանքի վերջին տարիներին բարենպաստ պայմաններում ստեղծագործելու համար: Սակայն քաղաքապետարանն այդպես էլ չարձագանքեց այդ խնդրանքներին, մինչդեռ Վ. Թովմասյանի ընկերները մամուլով ահազանգում էին, որ նա այդ պայմաններում աշխատելով կորցնում է առողջությունը: Վ. Թովմասյանը մահացավ 64 տարեկանում:
Վ. Թովմասյանի հոգեհանգստի արարողությունն այսօր տեղի կունենա Ավան վարչական շրջանի Դուրյան 46 հասցեում, իսկ թաղման արարողությունը՝ վաղը ժամը 14-00-ին: