
1 զոհ, 3 վիրավոր. Աշտարակ-Էջմիածին ճանապարհին բախվել են «Ֆոլցվագենն» ու «ՎԱԶ 2109-ը»

Հունվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Աշտարակ-էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ գյուղի խաչմերուկում բախվել են «Ֆոլցվագեն Գոլֆ» մակնիշի 32 ՍԼ 014 համարանիշի և «ՎԱԶ 2109» մակնիշի 68 ՕՍ 816 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը մահացել է:
Այս պահին Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչը և Աշտարակի ոստիկանները փորձում են պարզել վարորդների, մահացածի և վիրավոր անձանց ինքնությունը: