
«Առանց մեկնականության». Հրանտ Բագրատյանը՝ ՀԱԿ որոշման մասին

«Ազատություն» կուսակցության նախագահՀրանտ Բագրատյանը ոչ մի կերպ չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին որոշումը:
«Ես ծանոթ չեմ ՀԱԿ-ի որոշմանը, և չեմ ուզում մեկնաբանել ոչ մի բան»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է նախկին վարչապետը: Հարցին, թե սպասելի՞ էր նրա համար, որ ՀԱԿ-ը նման որոշում կկայացներ, Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «Առանց մեկնաբանությունների»:
Նա նշել է, որ ընտրություններին մասնակցելու է հաղթելու վճռականությամբ և ընտրություններում իր շանսերը բարձր է գնահատում: Ազատ և արդար ընտրությունների անցկացման հույսեր ունեք՝ հարցին էլ, Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «Կապրենք՝ կտեսնենք»: