Ալլա Հովհաննիսյանը՝ Արմեն Աշոտյանին. Այդ ինքնասիրահարված պարոնը թող իմանա, որ զոհերից որևէ մեկն իրենից վատ քաղաքացի չի եղել

Քիչ առաջ 168.am-ի խմբագրություն էր զանգահարել Մարտի 1-ին հայտնի դեպքերի ժամանակ զոհված Տիգրան Խարատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, և իր վրդովմունքն էր հայտնում ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «R-Evolution» հաղորդաշարի ժամանակ՝ Մարտի 1-ի դեպքերը պատմության դասագրքերում ընդգրկելու վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ:

«Հանդուրժողականության մասին կոչեր անող այդ պարոնը դարձավ շատ ջղայն և հիստերիկ, երբ խոսքը հասավ պատմության դասագրքերին՝ մոռանալով ոչ միայն իր հանդուրժողականության մասին դասերը, այլև այն, որ իր դիմաց կին է նստած: Նա 37 թվի մասին իր սխալ մեկնաբանությամբ ապացուցեց, որ այսօր իրենց իշխանության օրոք երկրում ոչ թե ժողովրդավարություն է, այլ՝ անարխիա, որտեղ իշխանությունն իր սխալ տեսակետները փաթաթում է մատաղ սերնդի վզին:

Այդ ինքնասիրահարված պարոնը թող իմանա, որ զոհերից որևէ մեկն իրենից վատ քաղաքացի չի եղել, ուրիշ բան, որ շատ ավելի ազնիվ են եղել: Ես նաև 25 տարվա մանկավարժ եմ, և այդ ոլորտից դուրս եմ եկել 2008թ., և այսօր շատ ուրախ եմ, որ չեմ աշխատում մի համակարգում, որի ղեկավարը Աշոտյանն է»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս