
Բռնությամբ սպառնացել են չքվեարկել համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի օգտին

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Սարգսյանի նախագահությամբ, շարունակվում է Մասիս Ղազարյանի և Արմենակ Ծատուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Մասիս Ղազարյանին և Արմենակ Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ սեպտեմբերի 23-ին կայացած Արենի համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում ընտրողներ Արթուր Մարտիրոսյանին և Արմեն Ենոքյանին բռնությամբ և բռնություն գործադրելու սպառնալիքներով հարկադրել են չքվեարկել համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի` Սերյոժա Սուքիասյանի օգտին` խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացումը:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 –րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: