Բաժիններ՝

Ֆիզիկապես ակտիվ մարդիկ ավելի երկար են ապրում

Ֆիզիկական ակտիվությունը տղամարդկանց կյանքը երկարացնում է՝ 2,4, իսկ կանանց կյանքը` 3 տարով: Ինչպես հաղորդում է news-medical.net-ը, այս եզրակացությանն են հանգել կանադացի գիտնականները: Վերջիններս պնդում են, որ շաբաթվա ընթացքում 2,5 ժամ ֆիզիկական ակտիվ կյանքով զբաղվող մարդիկ շատ ավելի երկար են ապրում, քան նստակյաց կյանք վարողները:

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել և համեմատել են նախկինում անցկացված նմանատիպ մի շարք այլ հետազոտություններ: Ակտիվ կյանք վարող համարվել են հետազոտության այն մասնակիցները, ովքեր օրվա ընթացքում՝ 20 րոպե, իսկ շաբաթվա ընթացքում՝ 150 րոպե մարմնամարզությամբ են զբաղվել:

Հետազոտության արդյունքում գիտնականները պարզեցին, որ ակտիվ ֆիզիկական կյանք վարող տղամարդիկ՝ 2,5, իսկ կանայք՝ 3 տարի ավելի են ապրում՝ առավել պասիվ կյանքով ապրողների համեմատ:

Ակտիվ ֆիզիկական կյանքն, ըստ հետազոտության, դրական է ազդում աֆրոամերիկուհիների վրա. վերջիններիս կյանքն ակտիվ կենսակերպի դեպքում՝ երկարում է 5 տարով: Այդ իսկ պատճառով հետազոտության հեղինակները ևս մեկ անգամ կոչ են արել մարդկանց ակտիվ կենսակերպ վարել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս