Բաժիններ՝

Ֆիննախի «ամանորյա ակցիան». կրճատվում են փորձառու աշխատակիցները

168.am-ի տեղեկություններով, վերջերս ֆինանսների նախարարությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, որոնց արդյունքում աշխատանքից ազատվել են իրավաբանական վարչության մի քանի բաժինների պետեր։

Ընդ որում, աշխատողներին ոչ թե ուղղակի ազատել են, այլ «հարմար պայմաններ» ստեղծել, որպեսզի նրանք ստիպված լինեն ազատման դիմում գրել։ Խնդիրը, ըստ մեր աղբյուրների, անձնական է և կապված է իրավաբանական վարչության նորանշանակ պետ Արամ Պետրոսյանի և իր ենթականի անձնական լարված հարաբերություններով (Պետրոսյանն ամիսներ առաջ ՖՆ է տեղափոխվել արդարադատության նախարարությունից)։

Այս պատմությունն արդեն աղմուկ է բարձրացրել ոչ միայն նախարարության աշխատակազմում, այլ հասել է նաև քաղծառայության խորհուրդ։ Ըստ տեղեկությունների, տեղի են ունեցել նաև աշխատանքային օրենսգրքի խախտումներ, և չի  բացառվում, որ ազատված իրավաբանները փորձեն դատական կարգով վերականգնել իրենց իրավունքները։ Ուշագրավն այն է, որ իրավաբանական վարչության նշված աշխատակիցները զբաղված են եղել դատարաններում պետական գույքային շահերի պաշտպանությամբ և բավականին կոմպետենտ մասնագետներ են։ Այնպես որ, եթե դատական ատյաններում նրանք հանդես գան հակառակ կողմից, ապա պետական շահերի ներկայիս պաշտպանները կարող են շատ անհարմար իրավիճակի մեջ հատնվել։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս