ՀԷՑ-ը 2013-2015թթ. կներդնի 24.7 միլիարդ դրամ

Հայաստանի Հանրապետության հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013-2015 թվականների ներդրումային ծրագրին` 24 712,0 մլն դրամ ծավալով (առանց ավելացված արժեքի հարկի)։

Այդ գումարից 8 միլիարդ դրամը կներդրվել 2013 թվականին։

Ներդրումները կկատարվեն  հետևյալ հիմնական ուղղություններով.

1) հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանման, անվտանգության ապահովման և մաշված սարքավորումների փոխարինմանն ուղղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 7 047,1 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 1 864,0 մլն դրամ,

2) թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման միջին տարեկան հաճախականության և տևողության կրճատմանն ուղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 868,3 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 468,3 մլն դրամ,

3) նոր սպառողների միացմանը և հատուկ ծրագրերի իրականացմանն ուղղված ներդրումներ` 2013-2015 թվականների ընթացքում՝ 13 329,7 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 4 679,7 մլն դրամ,

4) առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումներ՝ 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 141,7 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 261,7 մլն դրամ,

5) բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպման համար այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ` 2013-2015 թվականների ընթացքում՝ 1 325,2 մլն դրամ, որից 2013 թվականին՝ 765,2 մլն դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31