ՀԱԿ-ում հույս ունեն, որ Ծառուկյանը կմիանա Տեր-Պետրոսյանին

168.am-ի ՀԱԿ աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրման դեպքում իրենք գործելու են «Պլան Բ»-ի համաձայն: Եթե «Պլան Ա»-ն ենթադրում էր, որ առաջադրվում է Գագիկ Ծառուկյանը, իսկ ՀԱԿ-ը սատարում է նրան, ապա մյուս տարբերակն այն է, որ առաջադրվում է Լևոն Տեր-Պետրոսյանը, և Գագիկ Ծառուկյանն է սատարում նրան:

ՀԱԿ-ում հնարավոր են համարում, որ սկզբնական շրջանում Ծառուկյանը հայտարարի չեզոքության մասին, բայց ընտրությունների վերջին փուլում` քվեարկությունից մեկ շաբաթ առաջ հայտարարի ՀԱԿ թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

Ըստ ՀԱԿ որոշ ներկայացուցիչների, դրա համար կա առնվազն երկու պատճառ. առաջինն այն է, որ Գագիկ Ծառուկյանը պաշտպանելով Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա հաղթանակի դեպքում փրկության հույս է ունենում, իսկ մյուս պատճառն այն է, որ Ծառուկյանին դեպի Տեր-Պետրոսյանը կարող են մղել ռուսական իշխանությունները:

Վերջին մեկ-երկու օրերի քաղաքական զարգացումների համատեքստում, ՀԱԿ-ականների այս վարկածը, մեղմ ասած, արժանահավատ չի թվում:

Ուստի բացառված չէ, որ այսպիսով ՀԱԿ-ում ընդամենը փորձում են քարոզչական էֆեկտ ստեղծել` Լևոն Տեր-Պետրոսյանին որպես «հաղթող թեկնածու» ներկայացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս