Բաժիններ՝

Google-ը նվերներ է պատրաստում

Տեխնոլոգիական հսկա Google ընկերությունը սկսել է ամերիկյան դպրոցներին 99 դոլարով նոութբուքեր մատակարարել։

Ինչպես նշում է Ռոյթերզը, Chrome օպերացիոն համակարգով աշխատող Samsung Series 5 Chromebook նոութբուքերը մատակարարվում են DonorsChoose կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում։ Այդ համակարգչի մանրածախ գինը 249 դոլար է։ Այսպիսով, Google-ը յուրաքանչյուր համակարգչի հաշվով կատարում է 150 դոլարի նվիրատվություն։ Առաջարկն ուժի մեջ է լինելու մինչև այս տարվա դեկտեմբերի 21-ը։

Samsung  Chromebook-ն ունի բավականին ընդունելի տեխնիկական պարամետրեր՝  12 դյույմանոց էկրան` 1280 x 800 կետայնությամբ, երկմիջուկ Intel Atom N570 պրոցեսսոր` 1.66 GGh հզորությամբ։

Բացի այդ, 100 դոլարանոց նոութբուքերը հագեցած են բոլոր անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումներով՝ ներկառուցված վեբ-տեսախցիկ, միկրոֆոն, 2 USB port, Wi-Fi և քարտռիդեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31