ՍԴ-ից Սաֆարյանին ասել են՝ վաղն արի

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում կայացած ԱԺ լրացուցիչ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ դիմելու իր որոշմանը:

«Նախկինում տեղեկացրել էի, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Սահմանադրական դատարան եմ ներկայացնելու թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումս:

Իմ և այլ իրավաբանների հաշվարկով պետք է որ դեկտեմբերի 11-ը լիներ ընտրությունների արդյունքների հրապարակմանը (դեկտեմբերի 7-ին է թիվ 1 ԸԸՀ-ն հրապարակել որոշումը և հաշվարկը կատարել էին այդ օրը ներառած) հաջորդած 5-րդ օրը: Սակայն ՍԴ-ում ասացին, որ խոսքը վերաբերում է այդ օրվան հաջորդող օրվանից հաշված 5-րդ օրվան, ինչին համապատասխան էլ դիմումը կընդունվի դեկտեմբերի 12-ին:

Այսպիսով՝ դիմումը ՍԴ կհանձնվի դեկտեմբերի 12-ին, հետևաբար` դրա տեքստը նույնպես կտարածվի այդ օրը»,- գրել է Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31