Բաժիններ՝

Մոմավառություն` ի հիշատակ Ֆլորա Մարտիրոսյանի (տեսանյութ)

Այսօր Երևանում մի խումբ երիտասարդներ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի դիմաց մոմավառություն են կազմակերպել` ի հիշատակ հայ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի: Վերջիններս նշել են, որ այս մոմավառությամբ փորձում են Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին և հայ ժողովրդին ցույց տալ, որ հայ երգչուհու հիշատակը միշտ վառ կպահեն իրենց սրտերում: Այս մասին հաղորդում է galatv.am

Մոմավառության կազմակերպիչներին են միացել նաև ՀՀ հասարակ քաղաքացիներ, որոնք ևս ցավով նշել են, որ Ֆլորա Մարտիրոսյանի մահը մեծ կորուստ էր հայ ազգի համար, և ևս մեկ անգամ ցավակցություններ են հայտնել երգչուհու հարազատներին և ամբողջ հայ ժողովրդին: Հիշեցնենք, որ վաղը 12:00-ից մինչ 14:00 քաղաքացիները վերջին հրաժեշտը կարող են տալ Ֆլորա Մարտիրոսյանին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում, որից հետո երգչուհու դին կտեղափոխվի քաղաքային պանթեոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս