«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խմբի հայտարարությունը

«1948 թվականի ՄԱԿ–ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը կոչված է ապահովելու մարդու տարրական ու բնական իրավունքները։

Հայաստանյան իրականության մեջ մարդու իրավունքները գտնվում են քաղաքական կամայական մեկաբանության ու ընտրովի կիրառելիության մշտական գործընթացի մեջ։
«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» կուսակցության նախաձեռնող խումբը գտնում է, որ մինչ ՀՀ Քաղաքացիներն իրականություն չդարձնեն ՀՀ Սահմանադրության ամենաառանցքային՝ «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը՝ թե՛ ՀՀ Սահմանադրության մնացյալ դրույթները, թե՛ Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի դրույթները Հայաստանում շարունակելու են կրել առավելապես դեկլարատիվ ու նաև դեկորատիվ բնույթ։

«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը հայտարարում է.

1. Քաղաքացու առաքելության հետևողական ու անվերապահ իրականացումն է Մարդու իրավունքների ու ՀՀ Սահմանադրության լիարժեք իրացման միակ գրավականը։

2. «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը հավատարմություն է հայտնում Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրին և պատրաստակամություն՝ Հռչակագրի ոգուն համապատասխան նպաստել ՀՀ–ում մարդու իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը։

3. «Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբը համերաշխություն է հայտնում մարդու իրավունքների համար պայքարող անհատներին, կազմակերպություններին ու շարժումներին»։

«Առաքելություն» կուսակցության նախաձեռնող խումբ

Տեսանյութեր

Լրահոս