Բաժիններ՝

Ես մնում եմ իմ կարծիքին՝ Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է. Ամիսուլաշվիլի

«Կրասնոդարի» պաշտպան Ալեքսանդր Ամիսուլաշվիլին խոսել է իր թիմակից, Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին, ով, ըստ մի շարք ռուսական լրատվամիջոցների՝ տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»։

«2 ամիս առաջ ես հայտարարեցի, որ Մովսիսյանը առաջնության լավագույն ֆուտբոլիստն է։ Նա այն ժամանակ դեռ գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցուցակը, սակայն հետո Յուրան վնասվածք ստացավ, բայց ես, միևնույն է, իմ կարծիքին եմ։

Մովսիսյանը հիանալի խաղաց նախորդ մրցաշրջանում և ավելի լավ է հանդես գալիս այս տարի։ Դժվար է ասել, թե որքան ժամանակ նա դեռ կմնա «Կրասնոդարում», քանի որ շատ բարդ է նման ֆուտբոլիստին թիմում պահելը», – Ամիսուլաշվիլիի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930