Բաժիններ՝

Կակայի հավանական տրանսֆերի մասին ոչինչ չգիտեմ. ֆուտբոլիստի գործակալ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կակայի հայրը՝ Բոսկո Լեյտեն, ով միաժամանակ համարվում է նաև ֆուտբոլիստի գործակալը, հայտարարել է, որ ոչինչ չգիտի այլ ակումբ իր որդու հավանական տեղափոխության մասին։

«Ես ոչինչ չգիտեմ այդ մասին։ Առայժմ որդիս ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում։ Ոչ ինձ, ոչ էլ «Ռեալին» որևէ առաջարկով ոչ ոք չի դիմել», – Բոսկոյի խոսքերն է մեջբերում O Globo-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս