Բաժիններ՝

Դատախազի տեղակալը խուսափել է պատժից` աշխատանքից ազատվելով. մամուլ

«Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով քրեական գործի նախաքննության նկատմամբ թերի և մակերեսային դատավարական ղեկավարում իրականացնելու համար Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը դադարեցվել է, քանի որ նա աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել և ազատվել աշխատանքից»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.

«Սա ուշագրավ է նրանով, որ օրերս մենք զրուցել էինք Էդիկ Հովսեփյանի հետ և փորձել պարզել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի հիմքերը, սակայն վերջինս հերքել էր:

«Այդպիսի բան չկա, իմ նկատմամբ ոչ մի վարույթ չի հարուցվել, ես ոչ մի նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասել էր դատախազի տեղակալը: Սակայն դատախազությունից հաստատել էին, որ Հովսեփյանը ծանուցված է եղել իր նկատմամբ հարուցված վարույթի մասին: Երեկ, սակայն, նրանից չհաջողվեց պարզել, թե ինչու է ազատման դիմում գրել: Մեր զանգերն անպատասխան մնացին: Թերևս այսպիսով խուսափել է ավելի ծանր պատժից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս