Բաժիններ՝

Քոչարյանների րոպեավճարը. մամուլ

«Գաղտնիք չէ, որ Քոչարյանների ընտանիքը բաժնեմաս ունի հեռահաղորդակցության ոլորտի ՀՀ 2 խոշոր ընկերություններում` «ՎիվաՍել»-ում և «ԱրմենՏել»- ում:

«ժամանակին» հայտնի է դարձել, որ այդ ընկերություններում Քոչարյանների ընտանիքը ոչ միայն բաժնեմասեր ունի, այլև ամբողջությամբ վերահսկում է առանձին ծառայություններ: Օրինակ` Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակին է պատկանում «ՎիվաՍել» ծառայությունից բջջային հեռախոսով համեմատաբար ցածր սակագնով միջազգային հեռախոսազանգեր իրականացնելու VoIP ծառայությունը:

Երեկ փորձեցինք այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գրա¬սենյակից: Ընկերությունից հերքեցին` ասելով, թե VoIP ծառայությունը «ՎիվաՍել ՄՏՍ»-ի բացառիկ սեփականությունն է, սակայն նաև տեղեկացրին, որ այդ ծառայության հեռախոսազանգի յուրաքանչյուր րոպեի մեջ Սեդրակ Քոչարյանն ունի կոնկրետ բաժին, ինչը կախված է դեպի տվյալ Երկիր զանգի մեկ րոպեի արժեքից, որքան բարձր է սակագինը, այնքան բարձր է դրա 1 րոպեում Ս. Քոչարյանի բաժնեմասը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս