Այսօր Գագիկ Ծառուկյանը կհանդիպի Սերժ Սարգսյանին

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ 168.am-ին ասել էր, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկա նախագահական ընտրություններում իր մասնակցության ձևի մասին կհայտնի դեկտեմբերի 1-5-ը: Մեր ունեցած տեղեկություններով՝ արդեն այսօր Գագիկ Ծառուկյանն իր դիրքորոշումը կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա հետ անձնական հանդիպման ժամանակ, իսկ դեկտեմբերի 1-5-ն այդ մասին կտեղեկացվի հասարակությանը: Այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Իվետա Տոնոյանի հետ կապ հաստատելու մեր փորձերն անհաջողության մատնվեցին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930