
Սերժ Սարգսյանի եղբոր որդին վթարի՞ է ենթարկվել

Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ` վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: